ՀՅԴ Բյուրո. Կոչ ենք ուղղում իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված վախի և հալածանքի մթնոլորտը
Քաղաքական
11:50 15/11/2019
Հայաստան

ՀՅԴ Բյուրո. Կոչ ենք ուղղում իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված վախի և հալածանքի մթնոլորտը

ՀՅԴ Բյուրոյի Բրյուսելի գրասենյակը տարածած հայտարարությամբ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«ՀՅԴ Բյուրոն վերլուծելով ՀՀ քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձությունները՝ իր մտահոգությունն է հայտնում ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերյալ։

ՀՀ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական մոտեցումը, այլակարծությունը մերժելու և իշխանությունների նկատմամբ քննադատություններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրե խորանում է։

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված համատարած վախի և հալածանքի մթնլորոտը և հաստատել քաղաքական առողջ հարաբերությունների մշակույթ»,-ասված է հայտարարության մեջ։

Placeholder
ՀՅԴ Բյուրո. Կոչ ենք ուղղում իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված վախի և հալածանքի մթնոլորտը