Քաղաքագետ. Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի
Քաղաքական
09:54 15/11/2019
Հայաստան

Քաղաքագետ. Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի։

Ֆեյսբուքյան իր էջում նա ներկայացրել է հնարավորությունները.

«Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը:

Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից:

Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:

ՀԳ. Այս պահին մեր «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են Գրահամի կապերը թուրքական լոբիստների հետ և ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակենք»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը` ձայների 405/10 հարաբերակցությամբ: Կողմ  են քվեարկել  223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:

Placeholder
Քաղաքագետ. Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի