Աղվան Վարդանյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները փակուղում գտվելը կարող է մեծացնի պատերազմի վտանգը
Քաղաքական
11:11 15/11/2019
Հայաստան

Աղվան Վարդանյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները փակուղում գտվելը կարող է մեծացնի պատերազմի վտանգը

Այսօր  անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել 1-2 հստակ օրակարգեր, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբի: «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը:

«Այսօր Հայաստանում իշխանությունից դուրս  կան առնվազն 5-7 տարբեր ուժային կենտրոններ՝  և քաղաքական, և հասարակական խմբավորումներ, որոնց բոլորի մտահոգությունները մեծ հաշվով  նույնն են: Կկարողանա՞ն նրանք գտնել ոսկե միջինն  այն ընդհանուր միասնական օրակարգի շուրջ»,- նշեց  նա:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման  մասին, նա նշեց, որ արդեն արձանագրվել է մեր նախկին դիրքերից զիջումներ, մտահոգիչ է այս վիճակը, նույնիսկ հստակ չէ՝ կան բանակցություններ, թե ոչ:

«Կարող է բանակցությունները  փակուղում գտվելը մեծացնի  պատերազմի  վտանգը և այն էլ մեր հասարակության այսօրվա վիճակով»,- ընդգծեց նա:

Ա. Վարդանյանի խոսքով, մեկ տարի ու այսօր արվող հայտարարությունները  ուղղակի հակասում են իրար, այստեղ պրոբլեմ կա, ինչն անհանգստացող է:

Նա ասաց, թե այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի վրա, այն մեթոդներով, որ այսօր աշխատում են դատարանները, միջնադար է հիշեցնում։

«Իմ կարծիքով՝ Հայաստանն այսօր իրավական պետություն չէ, ինչ կատարվում է դատարանների հանդեպ մի քանի գործերով, Սահմանադրական դատարանի հանդեպ, ակնհայտ է, որ այստեղ իրավական պետություն գոյություն չունի», - նշեց նա։

Placeholder
Աղվան Վարդանյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները փակուղում գտվելը կարող է մեծացնի պատերազմի վտանգը