Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին
Մշակույթ
17:41 16/11/2019
Աշխարհ

Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին

Հայտնի դերասան Նիկոլաս Քեյջը մոտ է նրան, որպեսզի մարմնավորի ինքն իրեն «Մեծ տաղանդի անտանելի բեռը» ֆիլմում: Լենտա.ռու կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ  Lionsgate մեդիաընկերությունը գտնվում է կինոնկարի իրավունքը ձեռք բերելու բանակցությունների վերջին փուլում, և եթե գործարքը կայանա, Քեյջը կհաստատվի դերում:

Սյուժեի համաձայն, Քեյթի կերպարն ամբողջ ուժով փորձում է դեր ստանալ ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում և պարբերաբար զրուցում է ինքն իր հետ 90-ականներից, երբ ավելի եսասեր էր:

Hollywood Reporter-ի տվյալներով, սցենարը գրել են Թոմ Գորմիկենն ու  Քեվին Էտտեն:

Placeholder
Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին