Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
Սպորտ
15:31 16/11/2019
Աշխարհ

Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ

Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական  հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել արգենտինացիների գլխավոր աստղ Լիոնել Մեսսիի և Բրազիլիայի գլխավոր  մարզիչ Տիտեի միջև:  Վեստի.ռու-ի հաղորդմամբ, վեճի մասին պատմել է հենց Տիտեն:

«Ես բողոքել եմ Մեսսից մրցավարներին, քանի որ համարել եմ, որ նա դեղին քարտի է արժանի: Այդ ժամանակ արգենտինացին ինձ ասաց՝ լռեմ: Ես նրան նույն ձևով պատասխանեցի: Ես այլևս բան չունեմ ավելացնելու»,- ասել է նա:

Placeholder