Խոսում են օգտատերերը
Հասարակություն
12:43 16/11/2019
Հայաստան

Խոսում են օգտատերերը

Հաճախ  ֆեյսբուքյան հարթակից կարելի է  հասկանալ, թե ինչից են դժգոհ մարդիկ, ինչն է նրանց դուր գալիս, ինչն են հումորով ընդունում կամ «սրտին մոտ»:

Երեկ ու այսօր քննարկվող թեմաներից է, թե ինչպես ոստիկանները թույլ չեն տվել մի խումբ երիտասարդների մոտենալ Երևանում ՌԴ դեսպանության շենքին ու իրենց  նամակն անձամբ հանձնել դեսպանության աշխատակիցներին: Նրանք այն ստիպված գցել են նամակների համար նախատեսված արկղում:

Երիտասարդների բողոք-նամակը վերաբերվում էր ՌԴ Արմավիրի հայկական տաճարի տարածքում տեղադրված Գարեգին Նժդեգի արձանը պղծած քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողություններին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան:

Օգտատերեի շրջանում քննարկվում է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ հանդիպմանը կրած վերարկուն:

«Ի դեպ, հագիս ղացախական ազգային վերարկու է, որը սիրելի հյուրի նվերն էր, և ես մեծ հաճույքով կրեցի նրան ուղեկցելու ողջ ընթացքում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը:

Օգտատերերից մեկը գրել է. «Աննա Հակոբյանը կանադացի պատվիրակ դիմավորելուց խակեյիստի էկիպիռովկա կհագնի»։

Օգտատերերի աչքից չի վրիպել նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված ծաղրանկարը, որում ներկայացված են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր համագումարին մասնակցած քաղաքական գործիչները: Ծաղրանկարով կիսվել էր նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը: Օգտատերերը հիմնականում շեշտադրում են, որ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի հարկատուների հաշվին ֆինանսավորող պետական լրատվամիջոց է, պետք է հանրությանը հասցնի օբյեկտիվ տեղեկատվություն, ոչ թե զբաղվի ծաղրանքով:

Օգտատերը քննարկում են նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի իններորդ տուրի Հայաստան-Հունաստան նախօրեին կայացած  հանդիպումը:

«Արդարացի ենք զբաղեցնում նախավերջին տեղը, թե՝ անարդարացի, ֆուտբոլը մերն է, թե միայն՝ շախմատը, սամբո-ծանրամարտը...»։

Placeholder