Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Սպորտ
17:17 16/11/2019
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 10-րդ տուրի հանդիպումը՝ հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: ՀՖՖ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիայի Պալերմո քաղաք, որտեղ «Ռենցո-Բարբերա» մարզադաշտում կմրցի Իտալիայի ընտրանու հետ։

Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը՝ Հունաստանի  դեմ խաղում ստացած դեղին (որակավորման փուլում՝ երրորդ) քարտի պատճառով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի դեմ խաղին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը, որը  ծնկի հետ կապված խնդիրներ ունի: 


 

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա