Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց
Քաղաքական
12:21 16/11/2019
ԼՂՀ

Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց

Նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 2300 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Placeholder
Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց