Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել
Մշակույթ
09:11 16/11/2019
Հայաստան

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Ռուսաստանաբնակ դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ 

«Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀԱՖՆ-ի ջանքերով կազմակերպված «Երիտասարդ արտիստների ծրագրի» մասնակից, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ստացավ ՀՀ քաղաքացիություն։ Շնորհավորում ենք և սպասում, որ նա առաջիկայում աշխարհի հանրահայտ բեմերում պատվով կներկայացնի Հայաստանը»,- գրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում։

«Ես դարձա Հայաստանի քաղաքացի։ Ես անչափ երջանիկ են, որ հիմա ներկայացնելու եմ իմ երկու հարազատ երկրները»,- գրել  է Եվան։ 

Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ Այս տարի Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։

Placeholder
Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել