Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիևում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր առաջնորդներից մեկին՝ Ցեզար Տոխոսաշվիլուն, որը այդ շրջանակներում հայտնի է եղել Ալ-Բարա Շիշանի անվամբ։ Այս մասին գրում է Լենտա.ռու-ն։
Նշվում է, որ ահաբեկիչը գտնվում է նախնական կալանքի տակ։ Հետախուզական ծառայությունը ստուգում է նաև նրա մասնակցությունը Ուկրաինայում հանցագործությունների կատարմանը:
Ըստ աղբյուրի՝ Շիշանին Վրաստանի քաղաքացի է։
Ազգությամբ չեչեն Ցեզար Տոխոսաշվիլին եղել է ԻՊ դաշտային հրամանատարը Սիրիայի Լաթաքիա նահանգում: 2018-ին նա կեղծ անձնագրով ապօրինի ժամանել է Ուկրաինա և սկսել համակարգել հատուկ ԻՊ-ի գործունեությունը: