ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
Քաղաքական
14:10 18/11/2019
Հայաստան

ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ կրկին վերսկսվել է ՀՅԴ Երիտասարդական միության անդամների, ուսանողների նստացույցը:  ՀՅԴ Երիտասարդական միությունը  կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենց որևէ հանդիպման կոնկրետ առաջարկ չի արվել, երբ լինի, պատրաստ կլինեն քննարկել այդ հրավերը:

«Խնդիրների քաղաքակիրթ լուծման բոլոր տարբերակներին պատրաստ ենք: Դրան փողոցային պայքարն ընդհանրապես չի հակասում, մեր սահմանադրական իրավունքն է, որը մենք իրացնում ենք»,- նշեց նա:

Ք. Վարդանյանի խոսքով,  ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախարարին հանդիպման առաջարկ էր արել, իսկ իրենք էլ դիմել էին ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին՝ ակնկալելով սկսել Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթաց:

«Սպասում ենք այդ բոլորի պատասխաններին»,- ասաց նա:

Հիշեցնենք՝  ուսանողները, ՀՅԴ երիտասարդների պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել: 

Placeholder
ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը