Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ
Կրթություն, գիտություն
20:01 18/11/2019
Հայաստան

Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ

«Կոչ ենք անում, հարգելի նախարար, անսալ հայագետների ձայնին և դառնալ այն նախարարը, որն այսօր ճիշտ որոշում կկայացնի հայագիտության պահպանման և հետագա շարունակման համար»: Այսպիսի կոչով իրենց  խոսքն ավարտեցին  դասախոսները, ովքեր այսօր   հանդիպում ունեցան ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: 

Հանդիպման նպակաը ՝   ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծի քննարկումն էր, որի շուրջ իրենց դժգոհություն են հայտնել դասախոսներն ու մտավորականները:  Ըստ նրանց՝ համաձայն նախագծի,  բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Ամփոփելով հանդիպումը և անդրադառնալով դասխոսների կողմից բարձրաձայնված դժգոհություններին, Արայիկ Հարությունյանը հակադարձ կոչը հղեց. «Անսալ նաև ինձ»:

Նախարարի խոսքով ՝  այն  փաստարկները,  որոնք  հնչեցին, թույլ են տալիս եզրակացություն անել բացառապես փաստերի և փաստարկների հիման վրա.«Այս իշխանության սկզբունքը  եղել է այն, որ  չկա որևէ հարց , որ չի կարող քննարկվել: Չկա այնպիսի իրավիճակ, որտեղից լուծումներ չեն կարող գտնվել»:

Նախարարը կարծիք հայտնեց, որ դասախոսներից ոմանք թեև  պաթոսից  զերծ  մնալու կոչեր արեցին, սակայն իրենք  պաթոսից զերծ մնալ չկարողացան. «Փաստարկեներ են ներկայացվում, ընդհուպ՝ մեղադրանքներ, որոնք ճիշտ չեն: Եթե ցանկանային որևէ սկզբունքային հարց առաջ տանել, ապա քննարկումներ չէին լինի: Մենք պատրաստ ենք երկխոսության »,- հայտարարեց Ա.Հարությունյանն ու անդրադարձավ դիտարկումներին:

«Ցավում եմ, որ ողջ գործընթացում երկխոսության կոչ էիք անում, բայց  միակողմակի էիք ներկայացնում: Հայարարության մեջ նշված է,թե հայերենի զարգացման ուղղությամբ ինչ դրական կողմեր կան: Որևէ մեկդ չշնեց, որ հայերենը պարտադիր քննություն պետք է  լինի ընդունվելիս՝ ՀՀ քաղաքացիների համար : Մենք ասում ենք, որ հայերենը և պատմությունը մեր աշակերտները պատշաճ և բարձր մակարդակով պետք է անցնեն դպրոցներում ու բուհերում: Կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2022 թ-ից: Իսկ  մինչ այդ , ունենք որոշ գործողություններ, որտեղ ձեր՝ մասնագիտական հանրության,  կարիքն ունենալու ենք:  Փոխելու  ենք հայրենագիտության  առարկաների դասավանդման չափորոշիչները»-ասաց  նախարարը:

Անդրադառնալով ամենից հաճախ  արծարծվող  հարցին, առ այն, որ   բուհերից  հայերենը, պատմությունը հանվելու է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Ապատեղեկատվություն է ՝բուհերից  հայերենը, պատմությունը  հանելը:
Մենք ասել ենք բուհերը իրենք կարող են որոշել ինչ չափով և ինչ  սկզբունքով կարող են  այս առարկաները  դասավանդել  իրենց բուհում:  Փոփոխություններն արվում են հաշվի առնելով վերջին տասնամյակում եկած բողոքներն ու պահանջները, մենք հո կամայական որոշում չենք ուզում ընդունել մի համակարգում, որը բարդ է»:

Ի հակադրումն, դասխոսները շարունակեցին պնդել, որ եթե առարկան  կամընտրական է  դառնում, նույն է ,թե հանվում է:

 

Placeholder