Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը նամակ է գրել Մակրոնին
Քաղաքական
14:36 18/11/2019
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը նամակ է գրել Մակրոնին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

«Ես գրեցի այդ նամակը՝ չսպասելով պատասխանի։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարում ես այդ գործի մասին զեկուցում եմ Ֆրանսիայի ու միջազգային որոշ կառույցների»,-ասաց Թորոսյանը Երևանում լրագրողների  հետ հանդիպմանը։

Մակրոնին ուղղված նամակում նա ներկայացրել է մեկ տարվա ընթացքում դատավարությունը, գլխավոր կետերն ու ներկայացրել առաջարկներ։

«Մեկ ամիս չանցած՝ մի քանի օր առաջ նախագահ Մակրոնից պատասխան ստացա, ու ասվում է՝ վստահ եղեք, որ Ֆրանսիան հետևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»,-ասաց փաստաբանը՝ հետաքրքրական համարելով Ֆրանսիայի նախագահի կողմից իրեն գրավոր պատասխանելը։

Նա շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահի գրասենյակում գիտեին, որ նամակի մասին հրապարակվելու է։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը նամակ է գրել Մակրոնին