Վանաձորի թիմը` հանդբոլի Հայաստանի չեմպիոն
Սպորտ
20:14 19/11/2019
Հայաստան

Վանաձորի թիմը` հանդբոլի Հայաստանի չեմպիոն

Վանաձորի թիմը երկրորդ տարին անընդմեջ դարձել է հանդբոլի Հայաստանի չեմպիոն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Նոյեմբերի 12-17-ը 6 թիմով անցկացվել է հանդբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել են Ալավերդի, Վանաձոր և Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը», «Պոլիտեխնիկը»:

Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Վանաձորի թիմն առաջին տեղն է գրավել 10 միավորով:

Երկրորդ տեղը 8 միավորով զբաղեցրել է Ալավերդու թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Արցախը»՝ 6 միավոր:

Placeholder