«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը բեմ դուրս կգա 15-րդը
Մշակույթ
09:21 19/11/2019
Հայաստան

«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը բեմ դուրս կգա 15-րդը

Նոյեմբերի 24-ին Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։ Մրցույթին մասնակցելու է 19 երկրի ներկայացուցիչ` Ավստրալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Իսպանիա, Վրաստան, Բելառուս, Մալթա, Ուելս, Ղազախստան, Լեհաստան, Իռլանդիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ,Հայաստան, Պորտուգալիա Իտալիա, Ալբանիա, Սերբիա։ 

Կարինա Իգնատյանի «Colors of your dream» երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն ու Մարգարիտա Դորոշևիչն են, իսկ երաժշտության հեղինակը` ռուս կոմպոզիտոր Տարաս Դեմչուկը։

 

Placeholder
«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը բեմ դուրս կգա 15-րդը