«Դեմ դեմ ենք Արայիկ Հարությունյանին»
Կրթություն, գիտություն
11:54 20/11/2019
Հայաստան

«Դեմ դեմ ենք Արայիկ Հարությունյանին»

Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և միացել ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին:

«Մենք  դենք, որ ոտնահարեն մեր արժեքները, հայոց լեզուն, գրականությունը, հայոց պատմությունը մեր ազգի կարևորագույն արժեքներն են: Դեմ դեմ ենք Արայիկ Հարությունյանին։ Պայքարելու ենք մինչև վերջ»,- հայտարարում են ուսանողները:

Նստացույց անող երիտասարդներից մեկը հայտարարեց, որ իրենց նոր ուսանողներ, համալսարաններ են միանում:

«Նորից հիշեցնում ենք Արայիկ Հարությունյանին, որ իր գնալն այլընտրանք չունի: Իր վարած ազգային քաղաքականությունը, պայքարը լեզվի, կրթության, կրոնի դեմ ձախողված է, որևէ հաջողություն չի ունենալու»,- հայտարարեցին երիտասարդ ՀՅԴ-ականները:

ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ արդեն երկու շաբաթ  դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝  նստացույց ԿԳՄՍ նախարարության մետ: Նրանց պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:
 

Placeholder
«Դեմ դեմ ենք Արայիկ Հարությունյանին»