Դասախոսության ընթացքում սպանվել է Գերմանիայի նախկին նախագահի որդին
Իրավունք
13:31 20/11/2019
Աշխարհ

Դասախոսության ընթացքում սպանվել է Գերմանիայի նախկին նախագահի որդին

Ռիխարդ ֆոն Վայցզեկերի որդին, որը զբաղեցնում էր Գերմանիայի նախագահի պաշտոնը 1984 թվականից մինչև 1994 թվականը, 59-ամյա Ֆրիտց ֆոն Վայցզեկերը սպանվել է երեքշաբթի երեկոյան Բեռլինի հիվանդանոցում դասախոսության ժամանակ դանակահարվելուց հետո: Այս մասին հաղորդում է Tass-ը՝ տեղական ոստիկանությանը հղումով:

Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում գտնվող Շլոսպարկ-Կլինիկ կլինիկայի տարածքում, որտեղ աշխատում էր տուժողը: Անհայտ տղամարդը մոտեցել է Գերմանիայի նախկին նախագահի որդուն և դանակահարել նրան, երբ Ֆրիտց ֆոն Վայցզեկերը դասախոսություն է կարդալիս եղել:

Ըստ ոստիկանության, ներկաներից մեկը փորձել է միջամտել, բայց վնասվածք է ստացել: Անվտանգության աշխատակիցները շուտով ժամանել են դեպքի վայր և ուսանողների օգնությամբ ձերբակալել են հանցագործին: Նրա գործողությունների դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, կատարվում է նախաքննություն:

Placeholder
Դասախոսության ընթացքում սպանվել է Գերմանիայի նախկին նախագահի որդին