Եվգենի Պետրոսյան. Պրոֆեսիոնալ բեմում եմ 1962 թվականից, ինչն այս ժանրում ռեկորդ է
Մշակույթ
12:46 21/11/2019
Հայաստան

Եվգենի Պետրոսյան. Պրոֆեսիոնալ բեմում եմ 1962 թվականից, ինչն այս ժանրում ռեկորդ է

ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Հայաստանում հանդես է գալիս «Սիրով դեպի Հայաստան» խորագրով մենահամերգներով:

«Երևանում ես ինձ հիանալի եմ զգում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ե.Պետրոսյանի խոսքով, վերջին անգամ Հայաստանում է եղել 3-4 տարի առաջ մշակութային գործիչների պատվիրակության կազմով: Ինչ վերաբերում է Երևանում ելույթով հանդես գալուն, նա նշեց. «Չէր ստացվում»:

Եվգենի Պետրոսյանն ասաց, որ հումորիստական ժանրը շոու բիզնես չէ, այլ՝ թատրոն էստրադայում:

«Եթե թատրոնը գեղանկար է, այս ժանրը՝ ծաղրանկար է»,- նշեց դերասանը:

Եվգենի Պետրոսյանը նշեց, որ պրոֆեսիոնալ բեմում ելույթ է ունենում 1962 թվականից,  ինչն իր ժանրում ռեկորդ է: 

Եվգենի Պետրոսյանը ծնվել է Բաքվում  հայ մաթեմատիկոս Վահան Պետրոսյանցի և հրեա Բելլա Գրիգորևնայի ընտանիքում[:  1961 թվականին ավարտել է Բաքվի միջնակարգ դպրոցը և տեղափոխվել Մոսկվա, սովորել էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական կենտրոնում, 1962 թվականից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում: 

Placeholder
Եվգենի Պետրոսյան. Պրոֆեսիոնալ բեմում եմ 1962 թվականից, ինչն այս ժանրում ռեկորդ է