Միշել Օբաման Grammy-ի հավակնորդներից է
Մշակույթ
19:16 21/11/2019
Աշխարհ

Միշել Օբաման Grammy-ի հավակնորդներից է

Միշել Օբաման հայտնվել է հեղինակավոր Grammy երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում: ԱՄՆ նախկին առաջին տիկինը մրցելու է «Պոեզիայի կամ աուդիոգրքի լավագույն հավաքածու» անվանակարգում:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, 2018 թ. Միշել Օբաման թողարկել է «Becoming» աուդիոգիրքը, որում ներկայացված են մերձավորների և ԱՄՆ նախագահի տիկին եղած տարիների մասին հուշեր: Նշվում է, որ գիրքը հասցրել է New York Times-ի վարկածով դառնալ բեսթսելեր:

Grammy 62-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է Լոս Անջելեսում 2020 թվականի հունվարի 26-ին: 84 անվանակարգում որոշվելու են հաղթողները:
 

Placeholder
Միշել Օբաման Grammy-ի հավակնորդներից է