Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է հերթական` «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները` նվիրված Խնայողությունների համաշխարհային օրվան:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբեր 28-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ՎՏԲ- Հայաստան Բանկում 9 ամիս և ավելի ժամկետով ավանդներ ձևակերպած հաճախորդները հնարավորություն են ունեցել մասնակցելու առցանց վիճակահանությանը և շահել 3 IPhone 11 Pro-երից մեկը:
Խաղարկությունն անցկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում` պատահականության սկզբունքով և ցուցադրվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով:
Խաղարկության արդյունքում IPhone 11 Pro-ի հաղթողներ են դարձել՝ Հարությունյան Լենան, Փիրուզյան Զարվարդը և երրորդ մասնակիցը, ով չի կամեցել բարձրաձայնել իր տվյալները:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում հաղթողներին և առաջարկում շարունակել հետևել ու մասնակցել բազմաթիվ այլ ակցիաների: