Վրաստանում ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ
Իրավունք
17:44 23/11/2019
Տարածաշրջան

Վրաստանում ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։ Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։

Վերին Լարսում գտնվող Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։

Placeholder
Վրաստանում ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ