Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ
Քաղաքական
13:03 23/11/2019
ԼՂՀ

Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ

Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1300 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

 ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

Placeholder
Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ