Չինաստանը պատրաստ է աշխարհի հետ կիսվել աղքատության հաղթահարման իր փորձով
Տնտեսություն
19:51 23/11/2019
Աշխարհ

Չինաստանը պատրաստ է աշխարհի հետ կիսվել աղքատության հաղթահարման իր փորձով

Չինաստանի իշխանությունները մտադիր են 2020 թվականին երկրում ամբողջությամբ վերացնել աղքատությունն ու պատրաստ են այդ փորձով կիսվել ողջ աշխարհի  հետ: news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին G20-ի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:

Նախարարի խոսքով, չինական կողմը պատրաստ է նպաստել ամբողջ աշխարհում աղքատության հաղթահարման շարունակական առաջընթացին: Նա հիշեցրել է, որ վերջին 40 տարում Չինաստանն աղքատությունից դուրս է հանել ավելի քան 850  միլիոն մարդու:

Նագոյում կայացած գագաթաժողովին բացի G20-ի նախարարներից, հրավիրված են եղել նաև Վիետնամի, Եգիպտոսի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Սենեգալի, Թայլանդի, Չիլիի ԱԳ նախարարները: Նրանք նույնպես մասնակցել են գագաթաժողովի աշխատանքներին: Նախարարները քննարկել են  իրավիճակը համաշխարհային  շուկայում:

 

Placeholder
Չինաստանը պատրաստ է աշխարհի հետ կիսվել աղքատության հաղթահարման իր փորձով