WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է մահանալ բանտում
Իրավունք
14:14 25/11/2019
Աշխարհ

WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է մահանալ բանտում

Ավելի քան 60 բժիշկ բաց նամակ է գրել, որում ասվում է, որ Ջուլիան Ասանժի առողջությունն այնքան է վատացել, որ բրիտանական բանտում WikiLeaks-ի հիմնադրի կյանքին վտանգ է սպառնում:

Ավստրալիայի 48-ամյա քաղաքացին ներկայում 50 շաբաթ տևողությամբ պատիժ է կրում Լոնդոնի սահմաններից դուրս գտնվող խիստ ռեժիմով բանտում՝ գրավի պայմանները խախտելու համար: Պատիժը կրելուց հետո նրան սպառնում է արտահանձնում Միացյալ Նահանգներ, որտեղ նրան հետախուզում են լրտեսության մասին օրենքը խախտելու համար՝ կապված WikiLeaks- ի կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ: Եթե Ասանժը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում ամերիկյան բանտում: Այս մասին գրում է Mignews-ը։

«Ասանժին անհրաժեշտ է շտապ բժշկական զննում՝ ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական առողջության հետազոտման համար։ Եթե առողջության վիճակի և բուժման անհրաժեշտ գնահատումը չիրականացվի, մենք ունենք իրական վախեր, որ Ասանժը կարող է մահանալ բանտում», - ասվում է բժշկական փորձագետների՝ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի քարտուղար Փրայթ Փաթելին հղած նամակում։

Placeholder
WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է մահանալ բանտում