Ահազանգ. Քննիչը ցանկանում է առգրավել փաստաբանի համակարգիչը
Իրավունք
12:26 25/11/2019
Հայաստան

Ահազանգ. Քննիչը ցանկանում է առգրավել փաստաբանի համակարգիչը

«Այս պահին քննիչը ցանկանում է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի  համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ»։

Այս մասին ահազանգել է «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ  Շուշան Թադևոսյանը։

«Համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք, որն անձեռնմխելի է օրենքով:
Սա բացահայտ ոտնձգություն է փաստաբանի գործունեությանը»,-մանրամասնել է Թադևոսյանը։

Ահազանգից հետո  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչը առգրավելու նպատակով։

 

Placeholder
Ահազանգ. Քննիչը ցանկանում է առգրավել փաստաբանի համակարգիչը