Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին աճել է 7.1%-ով
Տնտեսություն
17:16 25/11/2019
Հայաստան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին աճել է 7.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով։

Ըստ վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է 8.8%-ով, շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5%, մինչդեռ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են  2.7%-ով։

Առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.9%-ով,  ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 15.1%-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.6%-ով:

Վիճակագրության համաձայն՝  հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությանը աճել է 6.5%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 7.25 %-ով,  ներմուծումը՝ 6.2%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հոկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 6%-ով:

 

Placeholder
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին աճել է 7.1%-ով