Եվրոպան «հարվածներ է հասցնում» «Իսլամական պետություն» կազմակերպությանն ինտերնետում
Իրավունք
13:53 26/11/2019
Աշխարհ

Եվրոպան «հարվածներ է հասցնում» «Իսլամական պետություն» կազմակերպությանն ինտերնետում

Ոստիկանական լայնածավալ գործողություն է իրականացվել ինտերնետում՝  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ինտերնետում քարոզչություն տարածելուդեմ: Հաջող կիբերհարձակումն իրականացվել է Եվրոպոլի աշխատակիցների կողմից՝ Բելգիայի Դաշնային ոստիկանության փորձագետների հետ միասին: Այս մասին գրում է euronews-ը։

Հաագայում Եվրապոլի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում Բելգիայի դատախազության ներկայացուցիչ Էրիկ վան դեր Սիփթն ասել է, որ բացի Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններից և եվրոպական երկրներում հարձակումներից, «Իսլամական պետություն» խմբավորումը հզոր քարոզչություն է իրականացնում համաշխարհային ցանցում:

Հաղորդվում է, որ գործողության նախապատրաստումը տևել է մոտ մեկ տարի, և այն իրականացվել է մի քանի օր ՝ նոյեմբերի 21-ից 24-ը ընկած ժամանակահատվածում: Եվրոպացի փորձագետներին հաջողվել է նույնականացնել և արգելափակել հազարավոր հաշիվներ, որոնք այս կամ այն կերպ կապված են այսպես կոչված Amaq լրատվական գործակալության, ինչպես նաև տեսանյութեր, որոնք խթանում և աջակցում են ծայրահեղականությունը:
 

Placeholder
Եվրոպան «հարվածներ է հասցնում» «Իսլամական պետություն» կազմակերպությանն ինտերնետում