Թբիլիսիում ցույց ցրելու ընթացքում ձերբակալել են 28 մարդու
Իրավունք
09:53 26/11/2019
Տարածաշրջան

Թբիլիսիում ցույց ցրելու ընթացքում ձերբակալել են 28 մարդու

Վրաստանի ներքն գործերի նախարարությունը հայտարարել է 28 անձի ձերբակալության մասին ոստիկանությանը չհնազանդվելու և փոքր խուլիգանության համար Թբիլիսիում խորհրդարան մոտ  ցույցը ցրելու ժամանակ: Երեք մարդ տուժել է, որոնք ստացել են բուժօգնություն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են Վրաստանին ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Այսօր առավոտյան վրացական հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել, ցրել են ընդդիմադիրներին և նրանց կողմնակիցներին, որոնք Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ ակցիա են իրականացնում` պահանջելով  ընտրական համակարգի փոփոխություն: Մինչ այդ ցուցարարները արգելափակել էին խորհրդարանի շենքի բոլոր մուքերը:
 

Placeholder
Թբիլիսիում ցույց ցրելու ընթացքում ձերբակալել են 28 մարդու