ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է  ավանդային նախատոնական ակցիա
Տնտեսություն
17:52 27/11/2019
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային նախատոնական ակցիա

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ամենամյա ամանորյա ավանդային ակցիա` «Շահավետ» ավանդատեսակի համար:

«Շահավետ Ամանոր» ակցիան կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը (ներառյալ) և  հաճախորդներին կընձեռնի հնարավորություն Ամանորյա անցուդարձից հետո կրկնապատկել  եկամուտները:

Բանկից մանրամասնում են՝ հաճախորդները, ովքեր կձևակերպեն «Շահավետ» ավանդատեսակը ՀՀ դրամով և 1 տարի ժամկետով` ստանալով  տոկոսներ ավանդի ժամկետի ավարտին, կկարողանան օգտվել տարեկան բարձրացված 10% տոկոսադրույքից (տարեկան տոկոսադրույքի եկամտաբերությունը` 9.97%) և ակցիայի ավարտին հնարավորություն կունենան մասնակցել խաղարկության: Խաղարկության արդյունքների համաձայն, 10 հաջողակներն իրենց արդեն իսկ ձևակերպած ավանդի դիմաց կստանան տարեկան աննախադեպ բարձր 20% տոկոսադրույք (տարեկան տոկոսադրույքը 19,95%):

20% տոկոսադրույքը կկիրառվի  մինչև 10 մլն ՀՀ դրամի գումարի դեպքում:

Ակցիայի հիմնական պայմանները՝

• Ավանդը պետք է ձևակերպվի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ:
• Ակցիայի շրջանակներում ձևակերպված ավանդը չպետք է վաղաժամ դադարեցվի` 365 օրվա ընթացքում;
• Ակցիային մասնակցում է հաճախորդի միայն մեկ ավանդ՝ ակցիայի ընթացքում ձևակերպած առավելագույն գումարով:
Խաղարկությունը տեղի կունենա ակցիայի ավարտից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, առցանց` Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որի ընթացքում` պատահականության սկզբունքով, կորոշվեն 10 հաղթողները:
Բացի այդ, հաճախորդը, ավանդ ձևակերպելիս կստանա MasterCard քարտ՝ ավանդի գործողության ողջ ընթացքում անվճար սպասարկումով:
Տրամադրված քարտի դասը կապված է ավանդի չափից.
• MasterCard Standard ՝ մինչև 7,000,000 ՀՀ դրամ
• MasterCard Gold՝ սկսած 7.000.001 դրամից

Բանկից հիշեցնում են, որ ավանդ կարելի է ձևակերպել ոչ միայն այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, այլև օգտվելով նորարարական հեռահար Վիդեո բանկ ծառայությունից:
Վիդեո բանկ ծառայության օգնությամբ, Skype հավելվածի միջոցով զանգ կատարելիս, Բանկի աշխատակիցը կօգնի հաճախորդին հեշտությամբ ձևակերպել ավանդ` առանց հերթերում ժամանակ վատնելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային նախատոնական ակցիա