Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
Օրվա թեմա
10:00 27/11/2019
Հայաստան

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Նախօրեին  «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

ՏԱՍՍ-ը գրում, որ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր «Վնուկովո» օդանավակայանում, սակայն վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում տեխնիկական խնդրի պատճառով:  Օդանավակայանի ներկայացուցիչն ասել է, որ ավիաընկերությունը պահեստային ինքնաթիռ է ուղարկել, որն ուղևորներին տեղափոխել է Մոսկվա:

Placeholder
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում