Դատավորը մերժեց Դ․ Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը
Իրավունք
16:19 27/11/2019
Հայաստան

Դատավորը մերժեց Դ․ Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորություննները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ։

«Խորհրդակցական սենյակում քննարկելով միջնորդությունը՝ դատարանը որոշեց մերժել ամբաստանյալ Սանասարյանի պաշտպան Պետրոսյանի՝ քրեական գործը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը»,- նշեց դատավոր Դավիթ Բալայանը՝ հավելելով, որ դատարանը նման հետևության չի հանգել, որ կա հակասություն փաստաբանի կողմից ներկայացված փաստարկների և Սահմանադրության միջև։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Placeholder
Դատավորը մերժեց Դ․ Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը