Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուի զարդերը Bloomingdales խոշոր առևտրի կենտրոնում մեկ ժամում սպառվել են
Առաջին անգամ Հայաստանում արտադրված զարդերը ներկայացվում են Միացյալ նահանգներում՝ Bloomingdales խոշոր առևտրի կենտրոնում։
Ավելի վաղ երգչուհին տեղեկացրել էր. «Մեծ հպարտությամբ եմ հայտնում, որ նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի ամնեախոշոր մոլերից մեկը՝ Bloomingdales-ը մեկ օր նվիրելու է Pregomesh զարդերին։ Հատուկ օր, որի ընթացքում ներկայացվելու և վաճառվելու է մեր հայկական ապրանքանիշը: Սա առաջին անգամ է, որ Հայաստանում պատրաստված ապրանքանիշը ներկայացվում է Bloomingdales-ում։ Ես ներկա եմ գտվելու միջոցառմանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելոսում։ Սա մեծ քայլ է հայկական զարդերը աշխարհին ներկայացնելու ճանապարհին»։
Զարդերը սպառվել են րոպեների ընթացքում։
«Չնայած նրան, որ զարդերը մոտ 1 ժամ հետո սպառվեցին, միջոցառումը չդադարեցրինք, մարդկանց հոսքը չէր դադարում, լուսանկարվել եմ 5 ժամ անդադար))) Բայց լավ խոսքերն ու սերն այնքան շատ էին, որ հոգնածություն չէի զգում»,-զգացողությունների մասին պատմել է Սիրուշոն։
Որպեսզի միջոցառումը կայանա, մի քանի ամիս օր ու գիշեր բանակցություններ են տարվել, թղթաբանությունը պետք է լիներ մանրակրկիտ։
«Ինքս անձամբ ուումնասիրում եմ գքերը, թանգարաններում ուսումնասիրում եմ հին զարդերը, դրանց պատմությունն ու նշանակությունը, զարդերը մշակում ենք ու ստեղծում այնպիսի զարդեր, որ կարողանան կրել տարբեր տարիքի կանայք»,-«Ամերիկայի Ձայն»-ին պատմել է երգչուհին։
Հավաքածուի զարդերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների մոտ։