Վահե Էնֆիաջյան. Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա
Քաղաքական
17:31 27/11/2019
Հայաստան

Վահե Էնֆիաջյան. Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա

«Ամենայն հավանականությամբ Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա»,-համոզմունք է հայտնում ԱԺ փոխնախագահ Վահե  Էնֆիաջյանը։

Նա հիմնավորում է այսպես,  այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, երկու ժամից ավել տևած քննարկումների ժամանակ, մերժվել է ներկայացված օրենսդրական նախագիծը:
Օրինագծով առաջարկվում էր հանրային գերակա շահ ճանաչված տարածքներն իրացնելիս բնակիչներին վճարել շուկայական արժեք + 25 % ավել փոխհատուցում, ներկայումս գործող 15 %-ի փոխարեն:

Նախագծով կկանոնակարգվեր կառուցապատող-բնակիչ իրավահարաբերությունները, որտեղ պետության կողմից համաչափության և արդարության դրսևորմներն առավել ընդգծված կլինեին:

«Վստահ եմ, որ այսօրվա նախաձեռնությունը կարող էր ևս մեկ քայլ դառնար իրավական դաշտն ավելի բարենպաստ դարձնելու, քաղաքաշինական ծրագրերին նոր թափ հաղորդելու և իհարկե վերոնշյալ տարածքների բնակիչների կենցաղային, իսկ որոշ դեպքերում նաև անմարդկային գոյատևման պայմանները բարելավելու համար:

Վերահաստատում եմ՝ որ Տերյան, Լալայանց, Պուշկին, Բելյակով, Բուզանդ, Արամի փողոցներ, Պռոշյանի 1-ին նրբանցք, Սարի Թաղ, Ֆիրդուսի 33-րդ, Կոնդ, Եկմալյան, Նորագյուղ թաղամասերի, իրացված և հանրային գերակա շահ ճանաչված այլ տարածքների խնիրներին շարունակելու եմ լինել հետևողական»,-մասնավորապես նշել է ԱԺ փոխնախագահը տարածած հայտարարության մեջ։

Placeholder