Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը
Մշակույթ
09:14 27/11/2019
Աշխարհ

Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը

Լոնդոնում Christie’s  աճուրդային տան եկամուտը ռուսական արվեստի գործերի վաճառքից կազմել է 15,5 միլիոն դոլար: Աճուրդում ներկայացվել են կտավներ, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ներկայացված է եղել նաև Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը: Հայազգի ծովանկարչի աշխատանքը վաճառվել է 635 հազար դոլարով:  Աճուրդի ընթացքում վաճառված կտավներից ստացվել է 7,8 միլիոն դոլար:

«Մենք շատ ուրախ են աճուրդի արդյունքներից: Փորձառու կոլեկցիոներների և նոր հաճախորդների մասնակցությունը վկայում է ամբողջ աշխարհում ռուսական արվեստի նկատմամբ կայուն հետաքրքրության մասին»,- ասել է Christie’s-ի ռուսական աճուրդի կազմակերպպիներ Ալեքսանդրա Բաբկոն և Մարգո Հովհաննիսյանը:

Placeholder
Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը