Legatum-ի ինդեքսում Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից. Փաշինյան
Տնտեսություն
11:26 27/11/2019
Հայաստան

Legatum-ի ինդեքսում Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից. Փաշինյան

Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը 92, Իրանը 119։

Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով ՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները»։ 

Placeholder
Legatum-ի ինդեքսում Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից. Փաշինյան