ՊԲ զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է
Քաղաքական
19:50 27/11/2019
ԼՂՀ

ՊԲ զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկ այլ այցի մասին գրառում է արել նաև Արցախի նախագահի խորհրդական  Տիգրան Աբրահամյանը. «Նախագահ Սահակյանն այսօր այցելեց նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։

Զորամասն այսօրվանից նոր՝ ժամանակից ճաշարան ունի՝ բոլոր հնարավորություններով՝ ամբողջովին վերակառուցվել է կաթսայատունը։

ՊԲ զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է, բարելավվում են առկա ենթակառուցվածքները, նոր հնարավորություններ ստեղծվում ինչպես զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, այնպես էլ՝ մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար»։

Placeholder
ՊԲ զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է