Աշխարհի ամենահին շախմատային քարը հայտնաբերվել է Հորդանանում
Մշակույթ
15:00 27/11/2019
Հայաստան

Աշխարհի ամենահին շախմատային քարը հայտնաբերվել է Հորդանանում

Հնագետները եզրակացնում են, որ 1991-ին Հորդանանի հարավում հայտնաբերված արմավենուց պատրաստված ափաչափ  իրը  հնարավոր է աշխարհի ամենահին շախմատային քարն է։ Արտեֆակտը  հայտնաբերվել է վաղ առևտրային բնակավայրի պեղումների ժամանակ, հայտնում է MIR 24 – ը՝ հղում տալով Science News-ին:

Քանդակն ուղղանկյուն քարի  է  նման,  որի վերևում   եղջյուրի   երկու  նախշեր են նշմարվում: Հետազոտությունը  ցույց է  տվել, որ այն ստեղծվել է մեր դարաշրջանի 680-749 թվականներին:  Գիտնականները պարզել են, որ պարզ խաղային տախտակները հայտնվել են Եվրասիայում մոտ չորս հազար տարի առաջ:

Ըստ պահպանված գրավոր ապացույցների՝ առաջին շախմատը սկսվել է օգտագործվել Հնդկաստանում՝ 1400 տարի առաջ: Տեղի վաճառականներն ու դիվանագետները, հավանաբար, այս խաղը բերել են արևմտյան երկրներից:

Հնագետները նկատել են, որ «նավակը» նման է շախմատի մյուս պարզունակ  մասերին, որոնք ստեղծվել են մի քանի դար անց:

«Եթե մեր ենթադրությունները  ճիշտ են, ապա սա աբստրակտ դիզայնի ամենավաղ հայտնի օրինակն  է, ինչպես նաև  շախմատային ֆիգուրի  ամենավաղ օրինակը», - նշել են ուսումնասիրության հեղինակները:
 

Placeholder
Աշխարհի ամենահին շախմատային քարը հայտնաբերվել է Հորդանանում