Ռուսաստանի օմբուդսմենը կոչ է անում հայերի համար հատուկ կարգ սահմանել՝  վարորդական իրավունքի  քննություն  հանձնելու համար
Քաղաքական
19:44 27/11/2019
Աշխարհ

Ռուսաստանի օմբուդսմենը կոչ է անում հայերի համար հատուկ կարգ սահմանել՝ վարորդական իրավունքի քննություն հանձնելու համար

ՀՀ քաղաքացիները չպետք է   ՌԴ-ում վարորդական իրավունքի վկայականի ստացման համար քննություն հանձնեն   Ռուսաստանի քաղաքացիների հետ  հավասար, անհրաժեշտ է ստեղծել հատուկ ընթացակարգ։ Այս մասին  հայտարարել  է  Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան,  փոխանցում է РИА Новости- ին:

«Ես երկար տարիներ զբաղվել եմ այդ խնդրով... դժվարությունն այն է, որ առանց այդ իրավունքի հաստատման Ռուսաստանի տարածքում դժվար է վարորդների համար: Կարծում եմ, որ նրանք չպետք է հանձնեն քննությունը այնպես, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները: Նրանց  համար պետք է լինի հատուկ կարգ, և մենք պետք է պայմաններ  ստեղծենք  վերապատրաստման համար, ինչպես նաև   հնարավորություն տալ նրանց, որպեսզի  Ռուսաստանում կարողանան օգտագործել   Հայաստանում ստացած վարորդական իրավունքը»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Մոսկալկովան:

Օմբուդսմենը նաև ավելացրել է, որ խնդրի լուծման մեկ այլ տարբերակ կարող է լինել  ունիվերսալ վարորդական իրավունքի ստեղծումը ՝  Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր հինգ երկրների համար :

«Ինչպես  այսօր գոյություն ունեն միջազգային իրավունքներ, այնպես էլ  այդ իրավունքները կգործեն, եթե միջազգայինը բավարար չլինի: Ներքին գործերի նախարարության մասնագետները նույնպես մշակում են  ավելի հարմար  տարբերակներ», - ավելացրեց Մոսկալկովան:

Օմբուդսմենը հավելել է, որ իր հայ գործընկեր Արման Թաթոյանի հետ կփորձեն  պարզել, թե որն է այսօր խոչընդոտը՝ խնդիրը  լուծելու հարցում, քանի որ Ռուսաստանի կողմից հայկական  վարորդական իրավունքի վկայականը չընդունումը   ուղղակիորեն ազդում է քաղաքացիների աշխատանքի վրա: Ըստ նրա, Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համաձայնագրի ստեղծումը կարող է ծառայել որպես իրավիճակի ամենաարագ լուծում:

«Կարծում եմ, որ  ավելի արդյունավետ և արագ լուծում է երկկողմանի համաձայնագրի կնքումը, բայց այս խնդիրը կարևոր է նաև այն բոլոր հինգ պետությունների համար, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ են ... Անհրաժեշտ է ոչ միայն Ռուսաստանում հաստատել իրավունքների լեգիտիմությունը, այլև ռուսաստանցի  վարորդի համար  Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, ուստի սա գլոբալ խնդիր է:Բայց սա երկրորդական հարց  է, քանի որ այն այդքան  սուր չէ այլ երկրների համար, որքան Հայաստանի համար », - պատասխանել  է  Մոսկալկովան:

Placeholder
Ռուսաստանի օմբուդսմենը կոչ է անում հայերի համար հատուկ կարգ սահմանել՝ վարորդական իրավունքի քննություն հանձնելու համար