«Եվրատեսիլ-2020»-ի պատկերանշանն ու կարգախոսը
Մշակույթ
17:11 28/11/2019
Աշխարհ

«Եվրատեսիլ-2020»-ի պատկերանշանն ու կարգախոսը

«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են 65-րդ մրցույթի պատկերանշանը. այն  ընդհատվող շրջան է՝ կազմված 41 երկրի դրոշներից: Մրցույթի  պատկերանշանը ներկայացրել է Եվրոպական հեռարձակողների միությունը: Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթն անցկացվելու է 2020 թվականի մայիսի 12-16-ը նիդեռլանդական Ռոտերդամում:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիթսե Բակկերն ասել է, որ  պատկերանշանի դիզայնը համապատասխանում է hոլանդական ոճին՝ մինիմալիստական է, փորձարարական, նորարարական և պատմություն ներկայացնող:

Երաժշտական մրցույթի կարգախոսն է  Open Up («Բացվիր»):

Placeholder
«Եվրատեսիլ-2020»-ի պատկերանշանն ու կարգախոսը