3 կին ԵՄ դեսպանին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ
Քաղաքական
11:40 28/11/2019
Աշխարհ

3 կին ԵՄ դեսպանին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ

Երեք կին մեղադրում են Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդին սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին հայտնում է The Hill-ը:

Նշվում է, որ Նիկոլ Վոգելը, Ժանա Սոլիսը և Նատալի Սեպտը հայտարարել են, որ Սոնդլենդը համբուրել է իրենց կամ փորձել այդ անել՝ առանց իրենց համաձայնության: Մեղադրողներից մեկը պնդում է, որ դեսպանը մերկացել է իր դիմաց:

Նշվում է, որ Սոնդլենդը երեք կանանց հետ եղել է գործարար հարաբերությունների մեջ: Կանանց կողմից նկարագրված դրվագները տեղի են ունեցել Սոնդլենդի դեսպան նշանակվելուց առաջ:

Միևնույն ժամանակ, դիվանագետն ինքը կտրականապես հերքում է ամեն ինչ՝ կանանց հայտարարությունն անվանելով «քաղաքական նպատակներով համակարգված»:

Դեսպանի փաստաբանը նաև մեղադրել է կանանց նրանում, որ փորձում են խաթարել Սոնդլենդի ցուցմունքները Թրամփի իմպիչմենտի գործով:

Սոնդլենդը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ Կոնգրեսի իմպիչմենտի հետաքննության առանցքային դերակատարը, քանի որ նա վարչակազմի այն պաշտոնյաներից մեկն է, ով պնդում էր, որ Ուկրաինան հետաքննություն սկսի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ:

Placeholder
3 կին ԵՄ դեսպանին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ