«Սև ուրբաթ»-ին ՏՄՊՊՀ-ն չի հետևի
Տնտեսություն
11:18 29/11/2019
Հայաստան

«Սև ուրբաթ»-ին ՏՄՊՊՀ-ն չի հետևի

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում  հայաստանյան խանութները միմյանց հերթ չտալով ազդարարում են «սև ուրբաթ»-ի անհավանական ու իրական զեղչերի մասին։

Հայաստանցի սպառողների զգալի մասը դրանց թերահավատորեն է վերաբերվում, քանի որ սեփական դիտարկումները ցույց են տվել, որ խանութներն ու ընկերությունները հաճախ անբարեխիղճ ու անազնիվ են վարվում՝ երբեմն նույնիսկ ապրանքի գինը նվազեցնելու փոխարեն բարձրացնում են։

Ի՞նչ քայլեր են իրականացնելու պետական մարմիններ, որ քաղաքացիները հերթական անգամ խաբված չլինեն։ Պարզվում է՝ այս պարագայում էլ քաղաքացին պետք է հույսն իր վրա դնի։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից Panorama.am-ին հայտնեցին, որ «սև ուրբաթ»-ի շրջանակում հայտարարված զեղչերը չեն ուսումնասիրելու։

«Հանձնաժողովը ուսումնասիրություն չի իրականացնելու։ Եթե Հանձնաժողովին ուղղված դիմումներ լինեն, ապա ՏՄՊՊՀ-ն կուսումնասիրի այդ դեպքերը»,-ասացին հանձնաժողովից։
 

Placeholder
«Սև ուրբաթ»-ին ՏՄՊՊՀ-ն չի հետևի