Արթուր Դավթյան. Դատախազն էլ մարդ է
Իրավունք
15:00 29/11/2019
Հայաստան

Արթուր Դավթյան. Դատախազն էլ մարդ է

«Մեր աշխատանքում մենք էմոցիաներից առավելագույս պետք է զերծ մնանք, բայց դատախազն էլ մարդ է, երբ որ դիմացից ուղղակի լկտի պրովակացի է արվում, կարծում եմ, երբեմն պետք է դրան համարժեք պատասխան տրվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» դատավարության ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանի և փաստաբանի  մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում ձեզ տեսնել դատական նիստին՝ մեղադրանքի կողմը պաշտպանելիս, նա նշեց, որ դա արդեն վաղուց աննախադեպ իրավիճակ չէ, քանի որ ինքը միայն աշխատասենյակում աշխատող դատախազ չէ:

Ինչ վերաբերում է այսօր ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, մասնավորապես՝ «մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով» և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքը պատրաստ է աշխատել  «Հիսուսի բարդույթով», Արթուր Դավթյանն ասաց. «Չեմ ուզում բարձրագոչ հնչի, բայց մշտապես ունեցել եմ այնքան մեծ հավատ, որ մշտապես եմ ղեկավարվել այդպիսի կանոններով»:

Placeholder
Արթուր Դավթյան. Դատախազն էլ մարդ է