Ունաի Էմերին հեռացվել է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ
15:55 29/11/2019
Աշխարհ

Ունաի Էմերին հեռացվել է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից

Լոնդոնի «Արսենալը» փոխել է գլխավոր մարզչին: Այս մասին ասված է ակումբի հաղորդագրության մեջ: Ունաի Էմերիին պաշտոնանկ են արել 27 տարվա մեջ խաղերի վատագույն շարքի համար: Նրա տեղը ժամանակավոր զբաղեցրել է Ֆրեդրիկ Յունգբերգը, որը խաղացել է «Արսենալում» 1998-2007 թվականներին:

Ունաի Էմերին գլխավորել էր «Արսենալը» 2018 թվականի գարնանը: Արսենալը չի հաղթել 7 խաղում անընդմեջ՝ բոլոր մրցաշարերում: Երեկ լոնդոնցիները սեփական դաշտում պարտվել են Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»՝ 1-2 հաշվով:

Placeholder
Ունաի Էմերին հեռացվել է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից