Մադոննան հիվանդության պատճառով բեմ դուրս չի գա
Մշակույթ
10:31 29/11/2019
Աշխարհ

Մադոննան հիվանդության պատճառով բեմ դուրս չի գա

Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան չեղարկել է Բոստոնում Madame X շրջագայության երեք համերգ հիվանդության պատճառով: Նա խոստովանել է, որ չի կարող ելույթ ունենալ ուժեղ ցավերի պատճառով:

«Իմ ելույթներն ինձ այնքան հաճույք են պատճառով, և դրանք չեղարկելը ես որպես պատիժ եմ ընդունում, բայց ցավը, որը ես զգում եմ, այնքան ուժեղ է, որ ինձ անհրաժեշտ է հանգստանալ և հետևել  բժիշկների խորհրդին»,- Ինսթագրամում գրել է երգչուհին:

kulturomania.ru-ն գրում է, որ Բոստոնում համերգները պետք է կայանային նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին: Մադոննայի հագեցած ժամանակացույցը թույլ չի տալիս տեղափոխել համերգների օրերը, այդ իսկ պատճառով նրանք, ովքեր գնել են տոմսեր, գումարը հետ է վերադարձվելու:

Placeholder
Մադոննան հիվանդության պատճառով բեմ դուրս չի գա