«Հրապարակ».  Ոչ թե կասկած է, այլ կոռուպցիայի մասին հաղորդում
Օրվա մամուլ
09:50 30/11/2019
Հայաստան

«Հրապարակ». Ոչ թե կասկած է, այլ կոռուպցիայի մասին հաղորդում

«Հրապարակ» թերթը գրում է. ««ԿամԱԶ»-ների նվիրատվության պատմությունը ոչ թե կասկածներ են, այլ կոռուպցիայի մասին լուրջ հաղորդումներ։ Երեկ, մինչ հայտնի կդառնար, թե Մարությանը վերադարձել է արձակուրդից, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցրինք՝ կվերադառնա՞ արձակուրդից քաղաքապետը։ «Կարծում եմ, որ իրավապահները նրան պետք է վերադարձնեն և մի շարք հարցեր ուղղեն»:

Կարո՞ղ ենք եզրակացնել, որ արձակուրդը մասամբ «քաղաքական ապաստանի» քայլ է՝ տեսնելու, թե ինչով է ավարտվում այս ամենը։ «Բոլոր դեպքերում, մենք կարծում ենք, որ սա շարքային բացթողում, չարաշահում չէ։ Առկա են կոռուպցիոն լուրջ դրսևորումներ, որոնք արդեն իսկ բացահայտվել են ու դեռ կբացահայտվեն, որի պատասխանը պետք է տա քաղաքապետարանի թիվ մեկ պաշտոնյան` քաղաքապետ Հայկ Մարությանը։ Պետք է քրեական գործ հարուցվի: Բացի այդ` մենք կարծում ենք, որ Մարությանին քաղաքապետի աթոռին հասցրել է վարչապետը. նա ևս պետք է տա այս հարցերի պատասխանն ու հանգուցալուծումը։ Մինչ այս մենք ականատեսն էինք, որ Մարությանի համար ծանր վիճակներում Փաշինյանը հայտնի լայվերով, այլ միջոցներով նրան պինդ պահել է»: Ի՞նչ կլինի, եթե հրաժարական տա։ «Կսկսվի քաղաքական նոր պրոցես»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Ոչ թե կասկած է, այլ կոռուպցիայի մասին հաղորդում