Էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախումից տուժածներ կան
Օրվա թեմա
10:00 02/12/2019
Հայաստան

Էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախումից տուժածներ կան

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ: ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Գևորգ Գ.-ն (ծնված 1984 թ.) և Սիրվարդ Մ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Placeholder
Էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախումից տուժածներ կան