Կիևում սպանվել է շրջխորհրդի պատգամավորի 3 տարեկան որդին
Իրավունք
09:30 02/12/2019
Աշխարհ

Կիևում սպանվել է շրջխորհրդի պատգամավորի 3 տարեկան որդին

Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևի ավտոմեքենան նախօրեին  գնդակոծվել է Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում, ինչի հետևանքով մահացել է նրա 3 տարեկան որդին: Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, հայտնել է Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հարձակվողն անհայտ զենքից կրակել է քաղաքացի Ս.-ին, բայց փամփուշտը հարվածել է երեք տարեկան տղային, որը նույնպես մեքենայում է եղել: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է շտապօգնության մեքենայում։

Կիևում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում՝ հարձակվողին գտնելու համար, որը կրակել էր պատգամավորի Range Rover մեքենային և մահացու վիրավորում հասցրել։ Քննիչները միջադեպը որակում են որպես կանխամտածված սպանություն։

Սոբոլևը 2015թ․-ին դարձել է Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր՝ «Պետրո Պորոշենկոյի» դաշինքից:

Placeholder
Կիևում սպանվել է շրջխորհրդի պատգամավորի 3 տարեկան որդին