Այս նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով
Տնտեսություն
12:52 05/12/2019
Հայաստան

Այս նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով:

Նման տվյալներ է հրապարակել  «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

2019թ. նոյեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10.1 տոկոսով: Եթե 2018թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,915 ուղևոր, ապա 2019թ. նոյեմբերի ցուցանիշը կազմում է 223,396 ուղևոր:

2019 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,413 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12,627 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 1.7 տոկոս:

 

Ուղևորների թիվը 2018թ.

նոյեմբերին

Ուղևորների թիվը 2019թ.

նոյեմբերին

Տարբերությունը տոկոսային

հարաբերությամբ

«Զվարթնոց»

202,915

223,396

10.1%

«Շիրակ»

12,627

12,413

-1.7%

Ընդամենը

215,542

235,809

 

9.4%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,931,080 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 15.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Placeholder
Այս նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով