Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ  բանակցությունները  համարել է  ծանր
Քաղաքական
20:00 05/12/2019
Տարածաշրջան

Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ  Արցախի հակամարտության կարգավորման շրջանակներում Բրատիսլավայում կայացած բանակցությունները՝  լուրջ և ծանր  որակել։ Այս մասին  հաղորդել է  «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Երեկ մենք 3.5 ժամ բանակցություններ ենք անցկացրել իմ հայ գործընկերոջ հետ: Կարող եմ ասել, որ դրանք լուրջ և դժվարին բանակցություններ էին: Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր»,- հայտարարել  է Մամեդյարովը՝  հինգշաբթի օրը  Բրատիսլավայում:

Նա նաև նշել է, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ քննարկմանը խոսել է նաև հակամարտության կարգավորմանն ուղղված փուլային քայլերի մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել:

Placeholder
Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր