Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ
Քաղաքական
20:56 05/12/2019
Աշխարհ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ

Բրատիսլավայում  ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ  Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգի մասին:

Նրա խոսքով՝ հակամարտությունների կարգավորման համար երկխոսությունը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում ՝ Մինսկի խմբի գործընթացի, ժնևյան քննարկումների և 5+2 ձևաչափով:

«Տարբեր հարթակների միջոցով կազմակերպությունը փորձել է ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը և աջակցել երկխոսությանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա։ Ես չունեմ կախարդական բանաձև, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել հակամարտությունները։ Բայց ես վստահ եմ, որ նոր երկխոսության համար ուղիների բացմամբ լարվածության վերացմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը անգնահատելի են, և ԵԱՀԿ - ն առաջին կազմակերպությունն է, որն իր աջակցությունն է առաջարկում խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերին», - ընդգծել է Լայչակը ։

Նա նաև ընդգել է, որ  անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունը առաջինը կլինի, որը խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլեր կառաջարկի:

Հիշեցնենք, որ  Բրատիսլավայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման հարցերը եւ պայմանավորվել են հանդիպել հաջորդ տարվա սկզբին ՝ երկխոսությունը շարունակելու համար:

 

Placeholder
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ